
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն փնտրում է թվային կառավարման փորձագետի/փորձագիտական ծառայություններ մատուցող կազմակերպության «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» Ծրագրի թիմին միանալու համար։
Թվային կառավարման փորձագետի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․
Աշխատանքի տևողություն` 26 ամիս (Նոյեմբեր, 2023 – հունվար, 2026թ.)
Աշխատանքի վայր՝ ք․ Գյումրի
Աշխատանքի նկարագրություն.
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում թվային կառավարման մասնագետի պարտականությունների կատարում:
Հաշվետու է` «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ, Ծրագրի թիմի ղեկավարին
Աշխատանքային պարտականություններ․
Պարբերաբար ուսումնասիրել Ախուրյան համայնքի թվային կառավարման համակարգերը, ներառյալ՝ կայք, սոցիալական մեդիա հարթակներ, թվային բովանդակություն և առցանց այլ համակարգեր.
Ներկայացնել նորարար ու արդյունավետ առցանց գործիքների ինտեգրման գործողություններ Ախուրյան համայնքում
Բացահայտել բարելավման ոլորտները և մշակել թվային կառավարման համապարփակ ռազմավարություն:
Տրամադրել շարունակական խորհրդատվություն թվային կառավարման ռազմավարության իրականացման աշխատանքներում
Վերապատրաստել և ուսուցանել անձնակազմի անդամներին թվային կառավարման արդյունավետ պրակտիկաների վերաբերյալ:
Թվային կառավարման մասնագետին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն , կառավարման, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտներում.
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ` հաղորդակցության ոլորտում.
- Հաղորդակցման և վերապատրաստման հմտություններ:
- Կազմակերպության տարբեր մակարդակներում շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն:
- Թվային կառավարման համակարգերի մշակման մեթոդոլոգիաների, գործիքների և գործընթացների լավ իմացություն:
- Համայնքների հետ աշխատելու փորձ:
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է compassgyumri@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Թվային կառավարման փորձագետի/փորձագիտական ծառայությունների մրցույթ– Հետաքրքրության հայտ»`
ինքնակենսագրություն (CV)
հետաքրքրության նամակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ., նոյեմբերի 19 (ժամը՝ 23։59):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել compassgyumri@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 93 97 29 93 հեռախոսահամարով: