«Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets 4 Citizens, B4C) ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Ագորա Սենթրլ Յուրոփ» (Չեխիա) կազմակերպությունների համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնն իրականացնում է «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Լուսանկարներ
Հրապարակում
Միասնական տվյալային համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրումը բարձրագույն կրթության ոլորտում և «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավումը բյուջետային ծրագրերում
Քաղաքականության փաստաթուղթն առաջարկում է ստեղծել բուհերի միասնական տվյալային համակարգ և ցուցանիշների ստանդարտացված համակարգ, ինչպես նաև ամրապնդել այդ տվյալների կապը պետական բյուջեի ծրագրերի հետ՝ ապահովելով «ծախս–արդյունք–ազդեցություն» շղթայի հետևողականությունը։ Փաստաթուղթը ներառում է հիմնախնդրի վերլուծություն, 7 առաջարկվող ուղղություն, 4 փուլից բաղկացած իրականացման ճանապարհային քարտեզ, ռիսկերի գնահատում և մշտադիտարկման մեխանիզմ։
- 25,2%՝ ETF մշտադիտարկման ցուցանիշների լրացվածությունը ՀՀ-ի համար (2024)
- 0՝ ազգային մակարդակի շրջանավարտների հետագծման հաշվետվություն առ այսօր
- 6/9՝ ելակետային ցուցանիշներից, որոնք այժմ «չեն չափվում» պետական պատվերում
- 22,6/100՝ Torino Process 2023-ի ցուցանիշների համադրելիության միավորը ՀՀ-ի համար
Սույն էջի բովանդակությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։









