Compass

Աշխատանքի հայտարարություն / SMM մասնագետ

Պաշտոն՝ SMM մասնագետ
Գտնվելու վայրը՝ Գյումրի
Աշխատանքի ֆորմատը՝ օնլայն և օֆֆլայն

«Երիտասարդական ավագանու մոդել» նախագծի շրջանակում Կոմպասս ՀԿ-ն փնտրում է սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի /SMM/։

Աշխատանքային պարտականություններ՝
1) Պատրաստել գրառումներ և հրապարակումներ սոցիալական էջերի համար, այդ թվում՝ նաև կայքէջի համար,
2) Պատասխանել սոցիալական էջերի նամակներին, վարել նամակագրություններ,
3) Պատրաստել պոստերներ և իրականացնել գովազդային արշավներ,
4) Կազմել կոնտենտ պլաններ,
5) Անհրաժեշտության դեպքում մասնակցել մասնագիտական դասընթացների կամ վերապատրաստումների,
6) Ծրագրից բխող այլ գործառույթների իրականացում։

Անհրաժեշտ կարողությունների պահանջները՝

  • Սոցիալական ցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
  • Թվային հարթակների իմացություն,
  • Մարքեթինգի ոլորտից գիտելիքների և փորձի առկայություն,
  • Photo/Video editing, Reel making,
  • Թիմում աշխատելու կարողություն և պարտաճանաչություն,
  • Վերլուծական և հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Արագ սովորելու և կողմնորոշվելու կարողություն:

 

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը compassgyumri@gmail.com էլ. հասցեին և նամակի թեմայի դաշտում նշելով «Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ /SMM/-Անուն, Ազգանուն»։

Վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: