Compass

Սիմուլյացիոն խաղ պատրաստող փորձագետի/փորձագիտական ծառայությունների մատուցման մրցույթ

«Երիտասարդական ավագանու մոդել» նախագիծ

Երիտասարդների շրջանում Տեղական ինքանակառավարման և որոշումների կայացման վերաբերյալ գիտելիքների զարգացման նպատակով
Կոմպասս ՀԿ-ն հայտարարում է երիտասարդների համար սիմուլյացիոն խաղ պատրաստող փորձագետի մրցույթ։
Նախատեսվում է, որ խաղ պատրաստող փորձագետը/կազմակերպությունը ծրագրային թիմի հետ համագործակցությամբ կմշակի սիմուլյացիոն խաղի բովանդակությունը, դիզայնը, կպատրաստի խաղի առցանց և տպագիր տարբերակները, կանցկացնի խաղի 2 փորձարկումները։

Խաղի բովանդակությունը՝
Խաղը պետք է զարգացնի մասնակիցների հետևյալ գիտելիքները, հմտությունները․
● Տեղական ինքնակառավարման դրույթները,
● Ավագանու գործառույթները,
● Քաղաքացիական մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացում,
● Հաղորդակցական հմտություններ և քննադատական մտածողություն։

Խաղի նպատակները՝
● Ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերում,
● Հանրային լսումների կարևորության հանդեպ մարդկանց դրական վերաբերմունքի ձևավորում,
● Ավագանու դերի գիտակցում,
● Ակտիվ ու ներգրավող վերաբերմունք Համայնքի կառավարման նկատմամբ։

Խաղի ժանրը և թիրախային խումբը
Խաղը պետք է լինի պարզ՝ սիմուլյացիոն խաղ, ներառի քարտեր, որտեղ նկարագրված կլինի յուրաքանչյուր մասնակցի դերը և դերի վերաբերյալ կարճ տեղեկատվություն, պարտականություններ, լիազորություններ և պատասխանատվության շրջանակ, խաղը պետք է լինի նախատեսված կրթական տարբեր ցենզ ունեցող երիտասարդների համար։ Այն պետք է ինտեգրված լինի որևէ առցանց հարթակի, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց դերին, տեղադրված կլինեն խաղի կանոնների էլեկտրոնային տարբերակը, խաղին առնչվող կրթական նյութերը և կլինի հնարավորություն առցանց քվեարկություն կազմակերպելու համար։
Խաղը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների համար։ Սակայն չպետք է բացառի տարիքային այլ խմբերի հետաքրքրությունները։
Խաղի մասնակիցների թիվը՝ 27-30 հոգի։
Խաղի տևողությունը՝ առնվազն 110 րոպե։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը` ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը compassgyumri@gmail.com էլ. հասցեին։
Վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հայտեր կարող են ներկայացնել կազմակերպությունները և թիմերը, որոնք ունեն սիմուլյացիոն խաղեր ստեղծելու և ՏԻՄ-երի հետ աշխատանքի փորձ։ Մասնակիցները հայտի հետ միասին պետք է ներկայացնեն նաև իրենց գնային առաջարկը։

——

«Ախուրյանի երիտասարդական ավագանու մոդել» նախագիծը իրականացվում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից` «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: