««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագրի շրջանակներում իրականացնում է Ախուրյան համայնքում լոկալ խմբերի ձևավորում։
Լոկալ խմբի գործառույթները.
- ուսումնասիրել Ախուրյան համայնքի բյուջետային հետազոտությունը և ծանոթանալ առկա խնդիրներին,
- համայնքային հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները հաշվի առնելով` մշակել և Ախուրյան համայնքի ավագանուն առաջարկներ ներկայացնել 2017թ․ բյուջեի և 2017-2021թթ․ հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ։
Նախքան վերը նշված գործառույթների իրականացումը, լոկալ խմբի անդամները կմասնակցեն դասընթացների հետևյալ թեմաներով`
- «Տեղական ինքնակառավարում»,
- «Բյուջետային գործընթաց»,
- «Մասնակցային բյուջետավարում»:
Լոկալ խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է.
- լինել Ախուրյան համայնքի բնակիչ,
- ծնված լինել ավելի շուտ, քան 2001թ հունվարի 1-ը,
- հետաքրքրված լինել Ախուրյան համայնքի բյուջեով։
Լոկալ խմբին միանալու համար կարող եք լրացնել հետևյալ հայտադիմումը:
Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 30-ն է։
Հիշեցնենք, որ «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Համայնքների Ֆինանսիստների Միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։