
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն փնտրում է կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետի/փորձագիտական ծառայություններ մատուցող կազմակերպության «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» Ծրագրի թիմին միանալու համար։
Կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․
Աշխատանքի տևողություն` 26 ամիս (նոյեմբեր 2023 – հունվար, 2026թ.)
Աշխատանքի վայր՝ ք․ Գյումրի
Աշխատանքի նկարագրություն.
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետի պարտականությունների կատարում:
Հաշվետու է` «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ, Ծրագրի թիմի ղեկավարին
Աշխատանքային պարտականություններ․
- Ախուրյանի կառավարման տեղեկատվական համակարգի վերլուծություն, գնահատում, առկա խնդիրների վերհանում
- Վերլուծության ենթակա բազաների հավաքագրում, անհրաժեշտ մեթոդոլոգիայի մշակում
- Ախուրյանի կառավարման տեղեկատվական համակարգի բարելավման առաջարկությունների պարբերական մշակում և ներկայացում
- կառավարման տեղեկատվական համակարգի վերաբերյալ փաստաթղթերի մշակում։
- Կատարված առաջարկությունների իրականացման մոնիտորինգ և արդյունքների գնահատում
- Տրամադրել առաջնորդություն, աջակցություն և մենթորություն թիմի անդամներին՝ խրախուսելով ոլորտում նրանց մասնագիտական զարգացումը:
- Ըստ անհրաժեշտության և պահանջի` ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
Կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության, համակարգչային գիտության կամ հարակից ոլորտներում
- Կառավարման տեղեկատվական համակարգերի կամ ծրագրային ապահովման ինժեներական փորձ (մի քանի տարվա փորձը առավելություն է) կամ հարակից տեխնիկական ոլորտում՝ առաջատար ինժեներական թիմերի և նախագծերի կառավարման փորձառություն։
- Կառավարման տեղեկատվական համակարգերի կամ ծրագրային ապահովման մշակման մեթոդոլոգիաների, գործիքների և գործընթացների լավ իմացություն:
- Նվազագույնը 5 տարվա ծրագրավորման աշխատանքային փորձ
- Փորձառություն խորհրդատվության ոլորտում։
- Համայնքների հետ աշխատելու փորձ:
- Կազմակերպության տարբեր մակարդակներում շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն:
- Ուսուցման գործընթացների կազմակերպման և վարման փորձառություն։
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն։
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն։
- Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն։
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է compassgyumri@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետի/փորձագիտական ծառայությունների մրցույթ– Հետաքրքրության հայտ»`
ինքնակենսագրություն (CV)
հետաքրքրության նամակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ., նոյեմբերի 19 (ժամը՝ 23։59):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել compassgyumri@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 93 97 29 93 հեռախոսահամարով: