Ս.թ. մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, Նանե հյուրանոցի մեծ դահլիճում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 1/5) տեղի կունենա «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը:
««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն 2016թ-ի հունիսից իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում համայնքապետարանի կողմից արտաքին լուսավորության, աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրությունը, ոլորտում առկա խնդիրների բացահայտումն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակումը:
Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են Գյումրիում աղբահանության և լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների որակը, վեր են հանվել առկա խնդիրները և մշակվել ոլորտների բարելավման ուղղությամբ առաջարկներ: Զեկույցները հասանելի են կայքում:
Ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար.
Հեռ.` (+374 95) 16 01 00
(+374 93) 46 30 26
Էլ.հասցե` compassgyumri@gmail.com