
Ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։ Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:


Նպատակ՝ Ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և
զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։ Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:
Շահառուներ՝ ցածր եկամուտ ունեցող և խոցելի տնային տնտեսություններ։ Հանրային ու համայնքային կառույցներ՝ մանկապարտեզներ, առողջապահական, մշակութային կենտրոններ և այլն։

Ակնկալվող արդյունքներ՝ Խոցելի, ցածր եկամուտ ունեցող ՏՏ-ներում կխթանվի կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը և կզարգացվեն տեղական արտադրողների կարողությունները:
․ Աջակցություն ԷԱ և ՎԷ մասին իրազեկության բարձրացմանը և լավագույն փորձի տարածմանը տեղական համայնքներում,մարզերում և ազգային մակարդակում:
․ Ընտրված ՏՏ-ներում կիրականացվեն պիլոտային գործողություններ, ներառյալ (մասնակի) ջերմամեկուսացման և այլ նորարարական միջոցառումների ուղղությամբ՝ հիմնվելով նախնական իրագործելիության ուսումնասիրությունների և գնահատումների վրա:
․ Կխթանվեն փոքրածավալ ՎԷ (մինչև 5 ԿՎտ հզորությամբ արևային վահանակների, արևային ջրատաքացուցիչների տեղադրում) և/կամ պարզ ԷԱ միջոցառումները հանրային/համայնքային կառույցներում:
․ Աջակցություն կտրամադրվի ավելի մեծ ծավալի ՎԷ (մոտ 20-25 ԿՎտ կամ ավելի հզորությամբ արևային կայաններ) և ԷԱ միջոցառումներին հանրային/համայնքային կառույցներում, որոնք մեծ ազդեցություն ունեն տեղական բնակչության ավելի մեծ հատվածի վրա:
․Կուսումնասիրվեն այլընտրանքային կենսազանգվածի գյուղատնտեսական արտադրության և այլընտրանքային կենսավառելիքի խթանման հնարավորությունները: