ԳԵՔ ծրագրի նպատակն է նպաստել Գյումրու երիտասարդության կյանքի որակի բարելավմանն ու հիմնախնդիրների լուծմանը` կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակման ու կիրառման միջոցով:
Ծրագրի թիրախ են հանդիսանալու Գյումրու երիտասարդները, ֆորմալ և ոչ ֆորմալ երիտասարդական կառույցները, տարածքային կառավարման և տեղական ինքանակառավարման մարմինների երիտասարդական բաժինները, ԶԼՄ-ները:
Ծրագիրն իրականացվելու է Գյումրի քաղաքում 6 ամիսների ընթացքում փորձագիտական և մասնակցային հիմնական մեթոդներով 5 փուլերի միջոցով: Նախ և առաջ ձևավորվելու է փորձագիտական թիմը, ով զբաղվելու է ոլորտի մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Այնուհետև մշակվելու են երիտասարդական քաղաքականության (ԵՔ) այլընտրանքային սցենարներ և կազմակերպվելու է եռօրյա ֆորում, որի ընթացքում երիտասարդների մասնակցությամբ քննարկվելու են առաջարկված սցենարները, հնչելու են նոր առաջարկներ: Ֆորումից հետո փորձագետները մեկամսյա ժամկետում մշակելու են քաղաքականության նախագիծը, որն ուղարկվելու է փորձագիտական քննության 4 մակարդակներում: Փորձագիտական քննությունից հետո ևս մեկ ֆորումի միջոցով փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվելու և դրա շուրջ կնքնվելու է փոխհամագործակցության հուշագիր: ԳԵՔ փաստաթուղթը ներկայացվելու է ՏԻՄ հաստատմանը և ներառմանը քաղաքի զարգացման քառամյա ծրագրում:
Ծրագրի արդյունքում Գյումրին կունենա համայնքային երիտասարդական քաղաքականություն՝ վավերացված երիտասարդական դաշտի կողմից և ճանաչված տեղական ինքնակառավարման մարմինների և պետական լիազոր մարմնի` ՀՀ Սպորտի և Երիտասարդոթյան հարցերի նախարարության կողմից:
Ծրագրի շարունակականությունն ապահովվելու է Գյումրու քաղաքապետարանի կողմից Երիտասարդական քաղաքականության ծրագրի իրականացման միջոցով:
Ծրագրի հիմնական գործընկեր է հանդիսանալու «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական միավորումը, որի հետ աշխատանքների իրականացման և հետազոտական ծրագրի իրականացման արդյունքում առաջացել է ծրագրի իրականացման գաղափարը: ԳԵԽ-ը անկախ փորձագիտական մարմին է, որի նպատակն է Գյումրու երիտասարդական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության ոլորտների շարունակական զարգացումը։
Ծրագրի տեսանելիության ապահովումը սկսվելու է անմիջապես ծրագրի մեկնարկային փուլում և շարունակվելու է ծրագրի ողջ ընթացքում:
Ծրագրի արդյունքները տարածումը և կիրառումը հնարավոր կլինի ապահովել Գյումրու փորձը Հայաստանի այլ համայնքներում ներդնելու, երիտասարդական քաղաքականություն մշակելու և ՏԻՄ կողմից հաստատելու միջոցով: