Compass

Տեղեկատվական հանդիպումների շարք

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանդիպումներ Ախուրյան համայնքի բնակիչների հետ, որի նպատակն է՝

  • Ներկայացնել իրականացված բյուջետային հետազոտության արդյունքները,
  • Հանդիպման ընթացքում բնակիչների հետ քննարկման միջոցով պարզել Ախուրյան համայնքում առկա առաջնային խնդիրները։

Հանդիպումները տեղի կունենան՝

  • Դեկտեմբերի 14 – Ախուրյանի թիվ 2 դպրոց, ժամը 13։00,
  • Դեկտեմբերի 17 – Ախուրյանի թիվ 1 դպրոց, ժամը 13։30։

Բոլոր շահագրգիռ անձանց ներկայությունը ցանկալի է։

Հիշեցնենք, որ «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Համայնքների Ֆինանսիստների Միավորում»   ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։