Compass

Պատմում են ականատեսները-3

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մոնիթորինգի և սոցհարցումների իրականացման ընթացքում գյումրեցիների կողմից հնչեցված հետաքրքրիր մտքերի և դեպքերի մասին պատմություններ: 

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Երկու հատիկ աղբարկղ…աղբարկղ

Հարցումը կատարում էինք մի տարեց մարդու հետ: Հարցման ընթացքում տղան անընդհատ միջամտում էր: Հարցրեցի, թե ինչ միջոցով են ազատվում տանը գոյացող աղբից: Տղան պատասխանեց, որ նետում են տան մոտակա աղբամանը: Նայեցի հորը, հայրը գլխով հաստատեց: Հետո հարցրի, թե տնից քանի մետր հեռավորության վրա է գտնվում աղբամանը: Իմ այս հարցից հետո տղան լռեց ու հայրը սկսեց պատմել ճիշտը: Նա ասաց, որ իրականում աղբաման չկա, և նրանք աղբը ուղղակի շպրտում են հին օդանավակայանի տարածքում ինչ-որ մի տեղ: Հարցումից հետո մեզ ուղեկցեցին այդ տեղը, որտեղ աղբ էին լցնում փողոցի բոլոր բնակիչները: Մենք դեռևս զարմացած հայացքներով նայում էինք, իսկ մարդն իր բողոքներն ու առաջարկներն էր թվարկում, որի վերջում խնդրեց ընդամենը երկու հատիկ աղբարկղ տեղադրել:

Ընտրությունն է գալու, լավ է լինելու…

Ըստ ընտրանքի, բարձրացանք մի բնակարան, որտեղ հրաժարվեցին մեզ պատասխանել: Բնակիչը նշեց, որ իրենց մոտ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ իդեալական է: Նաև ասաց, որ ինքը քաղաքապետարանից է: Այսպես մեզ դուրս հրավիրեց իրենց բնակարանից: Բայց ով իմանար, որ մյուս բնակարանը, որտեղ  անցկացվելու էր մեր հաջորդ հարցումը (ի դեպ, նույն շենքից) լինելու էր, հենց այդ մարդու բարեկամուհու բնակարանը: Տանտիկինը մեզ շատ բարեհամբույր  ներս հրավիրեց, համաձայնեց մասնակցել հարցմանը: Հարցման ընթացքում ներս մտավ  քաղաքապետարանում աշխատող քաղաքացին: Նա նորից պնդեց, որ աղբահանության և լուսավորության ոլորտում ամեն ինչ իրենց մոտ լիարժեք է: Մեզ հարցրեց, թե արդյոք նկատել ենք աղբամանների բացակայություն կամ  արտահայտված աղտոտվածություն իրենց փողոցում, և հավելեց, որ երեկոյան լույսերն էլ են նորմալ վառվում: Սկսվեց երկխոսությունը:

-Իսկ որտե՞ղ են հենասյունները:

-Կան:քվեաթերթիկ

-Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնում, ու լուսարձակող հենասյուններ այդքան էլ չկան Ձեր փողոցում:

-Կլինեն, կլինեն, դիմացը ընտրություններ է. ամեն ինչ կլինի, փողոցն էլ կլուսավորվի:

Հ.Գ. Այս նախընտրական փուլին մեր քաղաքացիները շատ են սպասում: Մի մասը հույս ունի, որ իրենց փողոցները քչից-շատից կվերանորոգվեն, մեծահասակները սպասում են, որ գոնե նստարաններ կտեղադրվեն, իսկ մի մաս էլ երազում է, որ իրենց շենքերի տանիքները վերանորոգվեն:

Լինենք իրազեկ

Ասեմ որ, պատահեցին քաղաքացիներ, ովքեր բողոքում էին աղբահանության դիմաց վճարվող հարկից, բայց ոչ չհարկերափից: Օրինակ՝ քաղաքացիներից մեկն ասաց, որ ինքը միայնակ է բնակվում այդ բնակարանում արդեն որոշակի ժամանակ, բայց իր համար շատ դժվար է ամեն ամիս մուծել 4 հոգու հարկ, ովքեր գրանցված են այդ տան վրա, բայց երկրից դուրս են գտնվում: Իսկ մի երիտասարդ ուսանող աղջիկ էլ նշեց, որ ինքը ուսանող է Երևանում, բայց իրենից հարկ են գանձում և՛ այստեղ՝ օրինական ձևով, և՛ Երևանում, ասելով՝ որ ներկայումս այնտեղի բնակիչ է:

Տուկ-տուկ, աղբամանը տա՞նն է

Առաջին հարկում բնակվող բնակիչներից մեկը նշեց, իսկ հետո մեզ տարավ, նաև ցուցադրեց, թե ինչքան մոտ են գտնվում  աղբամաններն իրենց բնակարանին: Նա ասաց, որ իր ամուսինն է փորձել մի փոքր հեռացնել 123աղբամանները տանից, բայց էլի անհնար է…. առավոտյան, երբ արթնանում են, պատշգամբը ամբողջովին լցված է լինում դիմացի աղբամանների աղբով, որոնք քամին այս ու այն կողմ է նետում:

Կոմպա՞սս, թե՞ ջրմուղ. այս է խնդիրը

Իմ հարցումների ընթացքում եղել են մի քանի հետաքրքիր և փոքր-ինչ անհարմար դեպքեր: Տներից մեկում հարցման մասնակիցը փոքր-ինչ շեղվել էր հարցման թեմայից և պատմում էր կոյուղու հետ կապված խնդրի մասին, և վստահ էր, որ ես անպայման լուծում կտամ այդ խնդրին:

Վահրամը՝ ներտնայինից

Մեկ այլ տանը ինձ ընդունել էին որպես գազի տեսուչ: Դուռը բացեցին երեխաները և առանց հարցնելու ասացին տանեցիներին, որ եկել է գազի տեսուչը: Բայց, երբ եկան տան անդամները, ես բացատրեցի, որ հարցում իրականացնող եմ, ոչ թե գազի տեսուչ: Իմանալով հարցման նպատակը՝ նրանք սիրով ընդունեցին և պատասխանեցին հարցերին: