«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, հավատարիմ լինելով իր առջև դրված նպատակներին,
այն է` հետազոտությունների իրականացման, կրթական ծառայությունների և խորհրդատվության տրամադրման միջոցով նպաստել Հայաստանի սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական և այլ ոլորտների արդյունավետ զարգացմանը, հայտարարում է Գյումրիում ս.թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իր մասնակցության ձևաչափի մասին:
«Կոմպասս» կենտրոնը մինչև ընտրությունների օրը.
Մանրամասնորեն ծանոթանալու է բոլոր 10 կուսակցությունների և 1 դաշինքի նախընտրական ծրագրերին, ինչպես նաև վերջիններիս ներկայացնելու է.
• Գյումրու ՏԻՄ լիազորությունների շրջանակներում տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ հարցաշար,
• Մասնակցային և փորձագիտական մեթոդներով մշակված Գյումրու տեղական երիտասարդական քաղաքականության հայեցակարգ և ռազմավարություն,
• Գյումրու աղբահանության և լուսավորության ոլորտների հետազոտության ու մոնիթորինգի արդյունքների հիման վրա բացահայտված խնդիրների և դրանց լուծման ուղիների փաթեթ,
• Գյումրու համատիրությունների գործունեության վերաբերյալ համապարփակ հետազոտություն և դրա հիման վրա առաջարկությունների փաթեթ:
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի մասով ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր կուսակցություններից ու դաշինքից ստացված արձագանք-պատասխանները տարածվելու են տարբեր հնարավոր միջոցով՝ հասարակության լայն շերտերին ներկայացնելու նպատակով:
«Կոմպասս» ՀԿ խորհուրդ