«Կոմպասս» ՀԿ կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ախուրյան համայնքում բնակիչները գրեթե տեղյակ չեն թե համայնքային բյուջեն ինչպես է ձևավորվում և ծախսվում:
Այդ մասին են փաստում բնակչության շրջանում իրականացված հարցումները, ինչպես նաև ավագանու նիստերին բնակիչների մասնակցության ցածր մակարդակը կամ բացակայությունը: Ավագանու որոշումներն ամբողջությամբ անցնում են միաձայն: Օրինակ, 2015 թ-ի ավագանու բոլոր որոշումներն անցել են միաձայն, միայն որոշումներից մեկն է, որ միաձայն չի անցել. ավագանու 6 անդամներից մեկը դեմ է քվերկել որոշմանը, իսկ մեկը` ձեռնպահ:
«Մասնակցային բյուջետավարում` հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը նպատակ ունի Ախուրյան համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնել համայնքի բյուջեի վերաբերյալ իրազեկվածության և տեղեկացված մասնակցության մակարդակը համայնքի բյուջետային գործընթացի բոլոր փուլերում:
Ակնկալվող արդյունքներն են.
- Ախուրյան համայնքում ձևավորված համայնքի բյուջեի մոնիտորինգի 3 երիտասարդական խմբեր,
- Պահանջատեր ու իրազեկ քաղաքացիներ` հետաքրքրված համայնքի բյուջեով
- Համայնքի բյուջեի ինտերակտիվ կայք,
- Համայնքի կարիքների գնահատման արդյունքներ,
- Մշակաված և ՏԻՄ կողմից ընդունված համայնքի թաղերի զարգացման ծրագրեր:
Ծրագրի խնդիրները.
- Բարձրացնել Ախուրյան համայնքի բնակչության իրազեկության մակարդակը համայնքի բյուջեի, դրա բոլոր փուլերում ակտիվ մասնակցության կարևորության վերաբերյալ,
- Ապահովել բնակիչների կարիքների գնահատման արդյունավետ հարթակ,
- Ստեղծել նպաստավոր պայմաններ Ախուրյանի բնակիչների կողմից համայնքի բյուջեի մշակմանը, իրականացմանն ու վերահսկմանը տեղեկացված մասնակցության համար,
- Ապահովել ՏԻՄ կողմից բնակչության կարիքների գնահատման արդյունքում համայնքի բյուջեի մշակմանն ու իրականացմանը: