Compass

«Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets 4 Citizens, B4C) ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Ագորա Սենթրլ Յուրոփ» (Չեխիա) կազմակերպությունների համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնն իրականացնում է «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրը։

Լուսանկարներ

Քննարկում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում
Քննարկման մասնակիցներ
Քննարկման մասնակիցներ
Քննարկում բարձրագույն կրթության բյուջետավորման մասին
Մասնակիցներ «Բյուջեներ քաղաքացիների համար» պաստառի մոտ
Քննարկման մասնակցուհի
Ելույթ քննարկման ընթացքում
Քննարկման մասնակիցներ
Մասնակիցները աշխատում են փաստաթղթի հետ
Մոդերատորը քննարկման ընթացքում

Հրապարակում

Միասնական տվյալային համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրումը բարձրագույն կրթության ոլորտում և «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավումը բյուջետային ծրագրերում

Քաղաքականության փաստաթուղթն առաջարկում է ստեղծել բուհերի միասնական տվյալային համակարգ և ցուցանիշների ստանդարտացված համակարգ, ինչպես նաև ամրապնդել այդ տվյալների կապը պետական բյուջեի ծրագրերի հետ՝ ապահովելով «ծախս–արդյունք–ազդեցություն» շղթայի հետևողականությունը։ Փաստաթուղթը ներառում է հիմնախնդրի վերլուծություն, 7 առաջարկվող ուղղություն, 4 փուլից բաղկացած իրականացման ճանապարհային քարտեզ, ռիսկերի գնահատում և մշտադիտարկման մեխանիզմ։

  • 25,2%՝ ETF մշտադիտարկման ցուցանիշների լրացվածությունը ՀՀ-ի համար (2024)
  • 0՝ ազգային մակարդակի շրջանավարտների հետագծման հաշվետվություն առ այսօր
  • 6/9՝ ելակետային ցուցանիշներից, որոնք այժմ «չեն չափվում» պետական պատվերում
  • 22,6/100՝ Torino Process 2023-ի ցուցանիշների համադրելիության միավորը ՀՀ-ի համար

Սույն էջի բովանդակությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։