«Թափանցիկ բյուջե, պատասխանատու համայնք» ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 10-ին Պեմզաշեն բնակավայրում տեղի ունեցավ հերթական հանրային քննարկումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին․
✅ մասնակցային բյուջետավորման գործընթացները և դրանց կարևորությունը,
✅ մասնակցային բյուջետավորման հաջողված օրինակները՝ ինչպես միջազգային, այնպես էլ հայկական փորձից,
✅ բյուջեի տվյալների մատչելի և հասկանալի ձևով ներկայացման մեթոդները։

💬 Բնակիչները նույնպես հանդես եկան իրենց հարցերով և առաջարկներով՝ ակտիվորեն մասնակցելով քննարկմանը։ Նրանք բարձրաձայնեցին իրենց համայնքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ մշակույթի տան վերականգնման, աղբահանության, թափառող շների և այլ համայնքային խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։
📌 Ծրագիրն իրականացվում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

