![]()
![]()
«ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնը և ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գյումրիում կազմակերպում են Հարկային օրենսգրքի վերաբերյալ տեղեկատվական կլոր սեղան-քննարկումներ` շահագրգիռ անձանց և կառույցների համար: Կլոր սեղան-քննարկումների ընթացքում ներկայացվելու և քննարկվելու են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, դրա հնարավոր ազդեցությունները ՀՀ տնտեսության, գործարար ոլորտի և պետական բյուջեի վրա:
Առաջին կլոր սեղան-քննարկումը տեղի է ունենալու Շիրակի մարզի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, հասցեն` ք. Գյումրի, Գայի 1:
Միջոցառման աջակից՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: