Compass

Նոր ենթադրամաշնորհ՝ թիրախային ուղղությունով ՇՊ քարոզարշավներ իրականացնելու ուղղությամբ

2026թ. մարտի 20-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում շահերի պաշտպանության ենթադրամաշնորհային համաձայնագրերի կնքման հանդիսավոր արարողությունը և ենթադրամաշնորհառուների համար նախատեսված մեկօրյա պարտադիր ուսուցումը։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Ագորա Սենթրլ Յուրոփ» կազմակերպությունների համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում ստորագրվեցին ենթադրամաշնորհային պայմանագրեր քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ։

Մենք՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը, իրականացնելու ենք հետևյալ ծրագիրը՝
«ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով»։

Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվեց ուսուցում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրերի բովանդակային և ֆինանսական կառավարման հիմնական պահանջները։

Ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները նպատակ ունեն խթանել հանրային մասնակցությունը բյուջետային գործընթացներում, բարձրացնել հաշվետվողականությունն ու թափանցիկությունը և ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները։