«Թափանցիկ բյուջե, պատասխանատու համայնք» ծրագրի շրջանականերում տեղի ունեցավ հերթական հանրային քննարկումը Նոր Կյանք բնակավայրի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց.
✅մասնակցային բյուջետավորման գործընթացներն ու կարևորությունը,
✅մասնակցային բյուջետավորման աշխարհում հայտնի և Հայաստանում հաջողված օրինակները,
✅ բյուջեի տվյալների մատչելի ու հասանելի մատուցման եղանակները:
💬 Մասնակիցները ևս կիսվեցին իրենց հետաքրքրող հարցերով և առաջարկներով:

📌 Ծրագիրն իրականացվում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։