Compass

<> ծրագիր

<< Աշխատանքային իրավունքների և ներառական զբաղվածության շահերի պաշտպանության ինտերակտիվ հարթակ>> ծրագրի շրջանակներում շարունակում են տեղի ունենալ փորձագիտական հարցումներ, այս անգամ հանդիպումը փաստաբան Աննա Դավթյանի հետ էր։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում աշխատանքային իրավունքների մասին, ինչպես նաև քննարկվել են իրական դեպքեր, երբ ոտնահարվել են աշխատողների իրավունքները։
Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև այն դրդապատճառները և խնդիրները, որոնց պատճառով խախտվում են աշխատանքային իրավունքները և իհարկե նաև քննարկվել են միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նպաստել աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքերի նվազմանը։
Հետազոտության արդյունքները սպասեցնել չեն տա և դրանք շուտով կհրապարակվեն։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աշխատանքային գործողություն. համագործակցային ջանք հանուն հաշվետու և ներառական զբաղվածության» նախագիծը իրականացվում է «ՏՀՏ գործատուների միության» (UEICT), Արմավիրի զարգացման կենտրոնի և Կիրակի զարգացման հիմնադրամի կողմից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ