<< Աշխատանքային իրավունքների և ներառական զբաղվածության շահերի պաշտպանության ինտերակտիվ հարթակ>> ծրագրի շրջանակներում ընթանում են կայքի ստեղծման աշխատանքները, որի շրջանակներում տեղի են ունենում պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ կայքը պատրաստող` Գյումրիում ՏՏ ոլորտի առաջատար ընկերության՝ Աննանիկսի թիմի հետ:
Կայքը շուտով կգործարկվի և կծառայի աշխատանքային իրավունքի ոլորտում խնդիրներ ունեցող բոլոր քաղաքացիներին:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աշխատանքային գործողություն. համագործակցային ջանք հանուն հաշվետու և ներառական զբաղվածության» նախագիծը իրականացվում է «ՏՀՏ գործատուների միության» (UEICT), Արմավիրի զարգացման կենտրոնի և Կիրակի զարգացման հիմնադրամի կողմից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ