Ծրագրի նպատակն է՝ ծխթանել Արթիկ համայնքի բյուջետային գործընթացների թափանցիկությունն ու բնակիչների մասնակցությունը՝ ապահովելով բյուջեի հասանելի ներկայացում, հանրային երկխոսություն, մասնակցային բյուջետավորման պիլոտային փորձի կիրառում և բյուջեի տվյալների մատչելի մատուցում։
Ծագիրը ուղղված է ինչպես համայնքի բնակիչների լայն շրջանակին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ ապահովելով գիտելիքի փոխանցում, մասնակցային փորձառություն և կառուցվածքային թափանցիկություն։ Շահառուների խումբը ներառում է թե՛ ուղղակի, և թե՛ անուղղակի շահառուներ։
Ծրագիրը նպատակ ունի ձևավորել Արթիկ համայնքում բյուջետային թափանցիկության նոր մշակույթ, որտեղ համայնքային բյուջեն ընկալվում է ոչ միայն որպես ֆինանսական փաստաթուղթ, այլ որպես հանրային մասնակցության հարթակ։ Նախագծի իրականացման արդյունքում կձևավորվի տեղեկատվական, տեխնիկական և ներգրավվածության համակարգ, որն առավել հասանելի ու հասկացվող կդարձնի բյուջետային գործընթացները։
Ծրագրի վերլուծական բաղադրիչը՝ բյուջեի հանրամատչելի վերլուծությամբ, կնպաստի բնակչության իրազեկվածության բարձրացմանը, իսկ հանրային հանդիպումները և մասնակցային բյուջետավորման պիլոտը կվերածեն բնակիչներին ձևականից իրական մասնակիցների՝ համայնքային որոշումների կայացման գործընթացում։ Արդյունքում կմեծանա ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը, կբարձրանա բյուջետային վերահսկողության հանրային կարողությունը։
Վերջին բաղադրիչը՝ բյուջեի վիզուալ ներկայացման գործիքը, կմնա համայնքի կայքում որպես կայուն գործիք՝ ապահովելով նաև ծրագրից հետո բյուջետային տվյալների հասանելիությունը և օգտագործելիությունը՝ առանց լրացուցիչ միջամտության։ Այս ամենը երկարաժամկետ առումով կնպաստի ավելի թափանցիկ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարման ձևավորմանը։