Compass

«Էներգաարդյունավետ լուծումներ» խորագրով կանաչ տեխնոլոգիաների ցուցահանդեսը

📌 Դեկտեմբերի 23-ին Իջևանում, «Վերնատուն» պատկերասրահում, հաջողությամբ անցկացվեց «Էներգաարդյունավետ լուծումներ» խորագրով կանաչ տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ 📎Տեսանյութում կարող եք տեսնել կադրեր, որոնք ներկայացնում են ցուցահանդեսի հետաքրքիր պահերը, նորարարական կանաչ տեխնոլոգիաները և միջոցառման ջերմ ու անմիջական մթնոլորտը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Կոմպասս» ՀԿ-ի կողմից՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀՄԴ-ի «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում միջոցառում» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս։