Compass

Դասընթացավար-փորձագետների մրցույթ

«Բանավեճ, քննարկում, փոփոխություն (DDC)» ծրագրի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացավար-փորձագետների վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Դասընթացավար-փորձագետները պետք է մշակեն համապատասխան նյութերը, պլանավորեն և իրականացնեն դասընթացները Երևանում և Գյումրիում, ինչպես նաև տրամադրեն փորձագիտական խորհրդատվություն 2018 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում:

 «Բանավեճ, քննարկում, փոփոխություն (DDC)» ծրագրի նպատակն է խրախուսել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Գավառի երիտասարդներին, տրամադրել նրանց տարածք և հնարավորություն ընձեռել զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ արդյունավետ հետազոտությունների իրականացման համար, բացահայտել և խորացնել  թեժ հասարակական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների ընկալումը և ազատ արտահայտել իրենց գաղափարները` կառուցվածքային և հասարակական բանավեճերի մասնակցության միջոցով:

Գյումրի և Երևան քաղաքներում կիրականացվի 12 դասընթացներ ներքոնշյալ թեմաներով։

Թեմա 1. Բուհական կրթական համակարգի խնդիրները (17.02.2018 Գյումրի)`Տեխնիկական առաջադրանք

Թեմա 2. ՀՀ պետական բյուջեի բաշխման հիմնախնդիրներ (24.02.2018 Գյումրի)`  Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 3. ՀՀ կառավարության հակակոռուպցիոն համակարգ (03.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 4. Սպառողների իրավունքների պաշտպանություն (10.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 5. Անօթևանության խնդիրը Գյումրիում (17.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 6. Աղբահանության կազմակերպման հիմնախնդիրներ (24.03.2018 Գյումրի)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 7. Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում և  դրա կանխարգելումը ( 18.02.2018 Երևան)`  Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 8. ՀՀ արդի հարկային քաղաքականություն. ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը դրա վրա          (25.02.2018 Երևան) `Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 9. ՀՀ-ում գենդերային հիմնահարցեր (04.03.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 10. Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունները ՀՀ ում ( 11.0.2018 Երևան)`Տեխնիկական առաջադրանք   

Թեմա 11. Ներառական կրթությունը ՀՀ-ում  ( 18.03.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք  

Թեմա 12. Տեղեկատվական ազատություն և հասանելիություն (25.02.2018 Երևան)` Տեխնիկական առաջադրանք  


Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել ddc.gyumri@gmail.com էլ. փոստի հասցեին՝ (նամակի կրկնօրինակն ուղարկելով jmf@jinishian.am էլ.հասցեին)։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել դասընթացի թեմայի (թեմաների) վերնագիրը::

Հայտին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը`

1.Ինքնակենսագրական (CV)՝ շեշտադրելով տվյալ թեմայով իրականացված դասընթացների փորձառությունը:
2. Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին                                3. Դասընթացի համառոտ նկարագիրը, ներառյալ մեթոդաբանությունը, որով ցանկանում եք դասավանդել:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՓԵՏՐՎԱՐԻ 5ը ժամը 18:00։

Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել ddc.gyumri@gmail.com էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 077298456 հեռախոսահամարին:


Ծրագիրն իրականացվում է համագործակցաբար «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Լոռու զարգացման կենտրոն (ԼԶԿ)» ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում։