Մասնագիտացված և բազմաշերտ դասախոսական կազմը ապահովում է կրթության որակը։ Նշված թվերը վկայում են, որ կրթական համակարգն ունի փորձառու և գիտական ներուժ ունեցող կադրեր, սակայն միևնույն ժամանակ բարձրանում է երիտասարդ կադրերի ներգրավման և արդի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտության հարցը։ Տվյալները ստացվել են «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի մշտադիտարկման արդյունքում։
