Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի համայնքում քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը համայնքի իշխանությունների կողմից կայացվող որոշումներում՝ ներդնելով հաշվետվողականության ու մասնակցայնության ապահովման նորարար համակարգ։
Ծրագիրը միտված է առավել ամուր և կայուն հիմքի վրա կառուցել համայնքի բնակիչ-քաղաքացիական հասարակություն-տեղական ինքնակառավարման մարմին հարաբերություններն ստեղծվող գործիքի օգնությամբ։