Սույն ուսումնասիրությունը Հայաստանում՝ Գյումրի քաղաքի օրինակով, ՀՀԶԾ և ՏԱՊ կատարողականի արդյունավետության բարձրացմանն ուղղված և Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքական մոտեցումներից և ռազմավարական առաջնահերթություններից բխող ուսումնասիրություն է, որը կոչված է խթանելու քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացում ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունը։