Վերջնահաշվի ժամկետները աշխատանքից արձակելիս hասանելիք աշխատավարձի չափի վերաբերյալ վեճ չլինելու դեպքում վերջնահաշիվը պետք է կատարվի`
1) այն աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դեպքում, որը մինչև արձակման օրը շարունակելու է աշխատանքը` աշխատանքից արձակելու օրը.
2) այն աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դեպքում, որը մինչև արձակման օրը չի աշխատում (հիվանդության, գործալքման, ազատազրկման հետևանքով և այլն)` մեկօրյա ժամկետում այն պահից, երբ աշխատանքից արձակվողը վերջնահաշիվ կատարելու մասին պահանջ է ներկայացրել:
Եթե աշխատողին աշխատանքից արձակելիս նրան հասանելիք գումարի չափի մասին վեճ է առաջանում, ադմինիստրացիան բոլոր դեպքերում պարտավոր է սույն հոդվածում նշված ժամկետում վճարել իր կողմից չվիճարկվող գումարը:
(ՀՀ աշխատանքային օրենսգիրք>Գլուխ 6։ Աշխատավարձ>Հոդված 105. Վերջնահաշվի ժամկետները աշխատանքից արձակելիս)