««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն «Համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ կողմից իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել կարիքների վրա հիմնված ավելի թափանցիկ բյուջետային արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը՝ Ախուրյանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ֆինանսական որոշումների մասին իրազեկվածության բարձրացման, բյուջետային գործընթացներին բնակիչների կողմից իմաստալից և տեղեկացված մասնակցության ապահովման միջոցով: Ծրագրի շրջանակներում հայտարարվում է փորձագետ-դասընթացավարի մրցույթ:
Աշխատանքի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել կից փաստաթղթում: