«Աշխատանքային իրավունքների և ներառական զբաղվածության շահերի պաշտպանության ինտերակտիվ հարթակ» ծրագրի հետազոտության ներկայացում և կայքի շնորհանդես
📍Փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին ք․ Գյումրիում՝ Օլիմպիկ հյուրանոցային համալիրի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ ծրագրի հետազոտության ներկայացում և կայքի շնորհանդես
📌 Հանդիպման ժամանակ մասնագետների կողմից ներկայացվեցին կատարված հետազոտության արդյունքները
📌 Անդրադարձ կատարվեց ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց հետ կապված բարելավման ուղիներին
📌Տեղի ունեցավ https://labor-rights.am/ կայքի շնորհանդեսը, որից այսուհետ ազատ կարող է օգտվել ցանկացած քաղաքացի
📌 Հանդիպումը եզրափակվեց շահագրգիռ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կներառվեն հետազոտության վերջնական զեկույցում ու կներկայացվեն աշխատանքային իրավունքների ոլորտի պետական լիազոր մարմիններին։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աշխատանքային գործողություն. համագործակցային ջանք հանուն հաշվետու և ներառական զբաղվածության» նախագիծը իրականացվում է «ՏՀՏ գործատուների միության» (UEICT), Արմավիրի զարգացման կենտրոնի և Կիրակի զարգացման հիմնադրամի կողմից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ