Compass

Մասնակիցների հավաքագրում | Միացի՛ր CPIN-ին

Մասնակիցների հավաքագրում | Միացի՛ր CPIN-ին

Ցանկանո՞ւմ ես զարգացնել գիտելիքներդ, փոխանակել փորձը և ստեղծել նոր համագործակցություններ տարածաշրջանում։

CPIN-ը (Քաղաքացիական մասնակցության նորարարական ցանց) համախմբում է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական առաջնորդներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և փորձագետներին՝ նպաստելու քաղաքացիական մասնակցության, մասնակցային կառավարման և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Մասնակիցների հավաքագրում — Միացի՛ր CPIN-ին

CPIN-ի շրջանակում քեզ սպասվում են՝

  • փորձի և գիտելիքի փոխանակում
  • նոր կապեր և համագործակցություններ
  • գործնական գիտելիքներ և նոր գաղափարներ
  • տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ

Ովքե՞ր կարող են մասնակցել. քաղաքացիական առաջնորդներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։ 📍 3 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, 🤝 50 մասնակից։

Մանրամասները՝ CPIN-ի էջում։ Դիմի՛ր հիմա և դարձի՛ր CPIN տարածաշրջանային ցանցի մի մասը։

Այս բովանդակությունը ստեղծվել և պահպանվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States – Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես «Կոմպասս» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։