Հայաստանում բարձրագույն կրթություն ստացողների ճնշող մեծամասնության՝ 90,2 %-ի համար բակալավրիատը շարունակում է մնալ բարձրագույն կրթության հիմնական շեմը և միայն 9․8%-ն է շարունակում մագիստրատուրան։
Ինչու՞ է Հայաստանում մագիստրատուրայի պահանջարկն ավելի քիչ։ Կարող ենք առանձնացնել հետևյալ գործոնները․
Աշխատաշուկայում մի շարք մասնագիտությունների համար բակալավրի աստիճանը բավարար է համարվում,
Մագիստրատուրան պահանջում է լրացուցիչ ժամանակ և ֆինանսական միջոցներ,
Որոշ ոլորտներում գործնական փորձն ավելի բարձր է գնահատվում։
