
Սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 12։00-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նիստերի դահլիճում (հասցե՝ Ազատության պող․ 1/21, բն 23, 0037,Երևան) տեղի կունենա «Կոմպասս» ՀԿ կողմից իրականացվող՝ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման միջոցառումը:
Կոմպասս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ 2016թ․ օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» հետազոտական ծրագիրը։ Ծրագրի արդյունքում պարզվել են ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության կարողությունները և զարգացման կարիքները, ինչը հետագայում հիմք կհանդիսանա այդ ուղղությամբ դասընթացների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հնարավոր աշխատանքների համար:
Հետազոտությունն իրականացվել է <<Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն>> ՀԿ կողմից իրականացվող «Համայնքայի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական Զարգացման կոոպերացիայի կողմից ։