compass

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Ախուրյան համայնքի վիզուալ բյուջեի՝ www.akhuryanbudget.am կայքի շնորհանդեսին և Ախուրյան համայնքի բյուջեի հետազոտության ներկայացման միջոցառմանը

, որը տեղի կունենա ս․թ․ հունվարի 27-ին` ժամը 12:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 306 հանդիպումների սենյակում (հասցե՝ Գայի փողոց 1): Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի խնդիրները, արդյունքները, համայնքի բյուջետային հետազոտության զեկույցը, նորաստեղծ կայքի հնարավորությունները:

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2016թ. սեպտեմբերից իրականացնում է «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը, որի նպատակն է Ախուրյան համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնել համայնքի բյուջեի վերաբերյալ իրազեկվածության և տեղեկացված մասնակցության մակարդակը համայնքի բյուջետային գործընթացի բոլոր փուլերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսված էր ստեղծել նաև համայնքի բյուջեն վիզուալ կերպով ներկայացնող կայք, որտեղ տեսանելի կերպով ցույց են տրված, թե ինչ աղբյուրներից են ձևավորվում համայնքի եկամուտները և ինչ ուղղություններով են ծախսվում:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Համայնքների Ֆինանսիստների Միավորում» ՀԿ կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։