Compass

«Ախուրյանի երիտասարդական ավագանու մոդել» նախագիծ

???? Տեղեկացնում ենք, որ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է «Ախուրյանի երիտասարդական ավագանու մոդել» նախագիծը։
Ծրագրի նպատակն է մշակված ոչ-ֆորմալ կրթական գործիքի ներդրման միջոցով Ախուրյան համայնքում բարձրացնել երիտասարդների մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում։
Նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է մշակել երիտասարդական ավագանու մոդել սիմուլյացիոն խաղը։



Ենթադրամաշորհային նախագիծը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: