Compass

Պատմում են ականատեսները-4

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մոնիթորինգի և սոցհարցումների իրականացման ընթացքում գյումրեցիների կողմից հնչեցված հետաքրքրիր մտքերի և դեպքերի մասին պատմությունի վերջին մասը: 

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

«Հավատում են, չեն հավատում»       

Շենքերից մեկում ապրում էր 80 տարեկան մի տատիկ, ով մեծ սիրով և եռանդով համաձայնեց մասնակցել հարցմանը: Հարցերին պատասխանելու ընթացքում նա պատմեց իր երեխաների և իրենց տան մասին: Մեկ այլ  շենքի մոտ կանգնած էր մի տղամարդ, ով չթողեց մուտք գործել շենք՝ չհավատալով, որ ես հարցում իրականացնող եմ:

«Ձուկը գլխից է հոտած»

Հարցման մասնակից բնակիչները բուն խնդրի մասին խոսելուց հետո միշտ ընդհանրացնում էին առկա խնդիրների պատճառները, մինչև անգամ մեղադրական խոսքեր հնչեցնելով ՀՀ կառավարությանն ու նախագահին` իրենց որդիներին օտար ափեր ուղարկելու և իրենց միայնակ թողնելու համար:

«Խաղահրապարակն ու աղբարկղերը»

Երևանյան խճուղում գտնվող սպորտդպրոցի տարածքի մոտակայքում տեղադրված աղբամանները բնակիչները խնդրում են հեռացնել այդ տարածքից, քանի որ մոտակայքում կա խաղահրապարակ, իսկ աղբարկղերի պատճառով տարածքում տիրում է գարշահոտություն և շատ են թափառող շները:

 Եվ վերջում…

 Հարցումների ամբողջ ընթացքում հիմնականում գերակշռում էին աղբահանությանը և լուսավորությանը վերաբերող բողոքները: Այս բողոքների մեծ մասը ուղղված էր քաղաքի աղտոտվածությանը: Ոմանք բողոքում էին աղբամանների վիճակից, մյուսները՝ աղբահանության և աղբահավաքության ընթացքից, իսկ շատերը նաև՝ քաղաքացիների մոտ մաքուր քաղաք ստեղծելո14011739_998778686902744_1996184786_nւն միտված մշակույթի պակասից: Մեծ զարմանք առաջացրեց, երբ հանդիպեցին մարդիկ, ովքեր առհասարակ անտարբեր էին մաքուր քաղաք ունենալու գաղափարի նկատմամբ, սա ուղղակի մեր քաղաքին հարիր չէ: Տպավորվել է նաև այն հանգամանքը, որ քաղաքացիները արդեն չեն հավատում մարդկանց մոտ օրինակելի վարքի առկայությանը:

Հարցվողներից մի կին հավաստիացրեց, որ երբ գնում է աղբ թափելու և աղբամանը ամբողջովին լցված է տեսնում, ապա աղբը չի նետում, հետ է բերում և սպասում աղբամանը դատարկվելուն: Ինքս հոգու խորքում հավատացի, սակայն երբ մյուս հարցվողների մոտ օրինակ էի բերում այս պատմությունը, բոլորը մի մարդու նման կարծիք էին հայտնում, որ դա ուղղակի մեծախոսություն է:

Արդեն այս աստիճան վատատես է դարձել մեր հասարակությունը:  Շատ էին նաև լուսավորության վերաբերյալ բողոքները, ըստ որոնց հիմնականում անուշադրության են մատնված երկրորդական փողոցները, քանի որ գիշերային ժամերին լուսավորությունը շատ ցածր մակարդակի է և հնարավոր չէ դուրս գալ և վայելել գիշերային Գյումրին: Իհարկե կային նաև դրական կարծիքներ քաղաքի աղբահանության և լուսավորության վերաբերյալ, քանի որ անկախ ամեն ինչից չենք կարող հերքել, որ քաղաքի որոշակի հատվածներում վիճակը բարվոք է:
Սակավաթիվ դրական կարծիքներ հիմնականում հայտնում էին կենտրոնական փողոցների բնակիչներ: Ամփոփելով հարցումների ամբողջ ընթացքը՝ կարող եմ մի բան հաստատ ասել, որ միայն համապատասխան մշակույթի և փոխվստահության հիման վրա հնարավոր կլինի ապագայում ունենալ մաքուր և լուսավոր քաղաք: